Foto

ՊԵԿ-Ը հույսը կդնի շոու բիզնեսի ներկայացուցիչների վստահության վրա

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու և նրանց եկամուտները հայտարարագրելու մասին ՊԵԿ մտադրությանն ու այսպես կոչված «աստղերի» մտահոգություններին, թե հարկվելուց հետո իրենք ի՞նչ կարգով են ստաժ ձեռք բերելու, ինչպես նաև այն, որ իրենք շատ հանգիստ կարող են թաքցնել իրենց եկամուտները։ Անանյանն ասաց, որ ինքը շատ հանգիստ է վերաբերում շոու բիզնեսի ներկայացուցիչների  այդ հայտարարություններին․ «Իհարկե, կարող են թաքցնել։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ դուք հայտարարագրեք ձեր եկամուտներն այնքան, ինչքան որ դուք ստանում եք։ Եթե իրենք միանգամից մտածում են՝ մենք չենք կարող դա վերահսկել, հա՝ չենք կարող, բայց դուք էլ չեք կարող իքններդ ձե՞զ վերահսկել։ Այսինքն՝ դուք անպայման մտածում եք, որ անպայման մի բան էն չե՞ք անելու։Եթե ուզում եք խաբել, խաբեք»։   Картинки по запросу շոու Õ¢Õ«Õ¦Õ¶Õ¥Õ½Õ« ներկայացուցիչներ   Նա նշեց, որ իրենք իրենց վարչարարական գործիքների միջոցով փորձելու են ճշտել՝ արդյոք տվյալ անձը ճի՞շտ հայկտարարագիր է ներկայացրել, թե՞ ոչ։ Իսկ առաջին չափանիշը, ըստ նրա, մարդկանց ազնվությունն է, որը վեր է ամեն բանից։ Նա նաև հավելեց, որ իրենք պետք է փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորեն։ «Չէ, ախր մի քիչ բան եք անում, հարգելի գործընկերներ։ Եկեք մի էսպիսի շատ հետաքրքիր բան ասենք։ Անընդհատ ասում ենք, որ պետք է մշակույթ ձևավորենք հարկեր վճարելու, մշակույթ ձևավորելու հիմքում պետք է լինի փոխադարձ վստահությունը»։ Աղբյուրը ՝ BAWNEWS