Foto

Մոսկվան և Երևանը ՀԱՊԿ գծով պետք է անվտանգության ոլորտում պահպանեն համագործակցությունը.Պուտին

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Մոսկվան և Երևանը պետք է համագործակցեն անվտանգության ոլորտում՝ ՀԱՊԿ-ի և այլ ինտեգրացիոն միությունների գծով:

 «Կարծում եմ՝ դինամիկան լավն է, պետք է այն պահպանել: Մենք պաստրատ ենք դա անել, կանենք ամեն հնարավորը, որպեսզի հարաբերությունների նման մակարդակը պահպանվի ոչ միայն այդ ոլորտում(տնտեսություն), այլ նաև այլ ուղղություններով: Նկատի ունեմ նաև անվտանգության ապահովման ոլորտը, ՀԱՊԿ մասով մեր համագործակցությունը: Խոսենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսության մեջ պլանային համագործակցության մասին», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ այս հանդիպումը բավականին հարուստ օրակարգ ունի, հաղորդում է «Риа Новости»-ն։