Foto

Ամանորյա «ծույլ» տոները սթրես են օրգանիզմի համար

Ամանորյա «ծույլ» տոները սթրես են օրգանիզմի համար, այդ իսկ պատճառով անմիջապես Նոր տարվա տոնակատարությունից հետո հարկավոր է օրգանիզմի համար ճիշտ բեռնաթափման օրեր կազմակերպել:

Սննդաբանները խորհուրդ են տալիս առաջին հերթին ազատվել ամանորի ճաշատեսակների մնացորդներից և ժամկետանց մթերքից: Ոչ մի դեպքում չի կարելի լրացուցիչ մշակել դրանք: Հիշեք` մեր մարմինը ամենաթանկն է, ինչ մենք ունենք, և այն աղբարկղ չէ` այնտեղ ժամկետանց մթերք նետելու համար:

Շատերը սխալմամբ կարծում են, թե կուշտ տոներից հետո ավելի լավ է մի քանի օր ոչինչ չուտել: Սակայն  խորհուրդ չի տրվում հագեցվածության զգացումից նման կերպ ձերբազատվել:

Միայն երիտասարդ առողջ մարդիկ, որոնք առողջության հետ ոչ մի խնդիր չունեն, կարող են իրենց թույլ տալ ոչինիչ չուտել մեկ օրվա ընթացքում, բայց ոչ ավելի, իսկ մնացածներին «ծոմապահությունը» արգելված է: Ամենից ճիշտը հետամանորյա օրերին «ծանր» ուտելիքից զերծ մնալն է, հաճախ և փոքր բաժիններով սնվելը, շատ հեղուկ խմելը:

Օրգանիզմը ծանրաբեռնվածությունից դուրս բերել կօգնի սուրճը, որն ազատում է ստամոքսում ծանրության զգացումից և խումհարից (ալկոհոլային խմիչքների չարաշահման դեպքում):

Հետամանորյա օրերին սնվեք թեթև սնունդով, հրաժարվեք քաղցրից, ճարպոտ ուտեստներից, ավելի շատ բանջարեղեն, միրգ և կաթնամթերք կերեք:

Ավելորդ կիլոգրամները, որ շատերը կուտակում են տոների ժամանակ, ճարպ չէ, այլ` ավելորդ ջուր, որից օրգանիզմը չի հասցնում արագ ազատվել: Այդ իսկ պատճառով մեկ-երկու օր թեթև սննդակարգը բավարար է նախկին կազմվածքը հետ բերելու համար:

Սննդաբանները խստորեն խորհուրդ են տալիս առողջ սննդի սկզբունքներին հետևել ոչ միայն մի քանի օր, այլ` ողջ տարվա ընթացքում: