Foto

Օդանավակայաններում 40-ից ավելի չվերթեր են չեղարկվել

Ռուսաստանի մայրաքաղաքային օդանավակայաններում՝ «Վնուկովոյում», «Դոմոդեդովոյում» և «Շերեմետևոյում» այսօր հետաձգվել է 36 չվերթ, չեղարկվել՝ 44-ը: Այդ մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը:

ՌԴ «Հիդրոմետկենտրոնի» տվյալներով՝ Մոսկվայի մարզում այսօր՝ դեկտեմբերի 22-ին սպասվում է ձնաբուք, մերկասառույց: Չի բացառվում, որ օդակայաններում նոր հետաձգումներ ու չեղարկումներ կլինեն: