Foto

Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Լուկաշենկոն ևս հրամանագիր է ստորագրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին աշխատանքային հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, ինչի ժամանակ սոտրագրել է վերջինիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու նախագծի ներքո:

«Ստանիսլավ Զասը հանդիպել է ՀԱՊԿ անդամ՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ու Ռուսաստանի ղեկավարների հետ, որոնք սոտորագրել են վերինիս այդ պաշտոնում նշանակելու նախագծի տակ»,- այդ մասին տեղեկանում ենք Բելառուսի նախագահի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում ղեկավարների նոյեմբերյան հանդիպման ժամանակ նշանակման նման ձև էր առաջարկել Ալեքսանդր Լուկաշենկոն: