Foto

Հայաստանում չգրանցված, բայց խիստ անհրաժեշտ դեղերը հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով. Արսեն Թորոսյան

«Հայաստանում չգրանցված, բայց խիստ անհրաժեշտ և դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հաջորդ տարվանից հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով: Որոշումն ընդունել ենք երկու շաբաթ առաջ:

Առաջինը երկիր կմտնեն ու երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցները», - Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: