Foto

«Apple»-ը Չինաստանում կթարմացնի «iPhone»-ի ծրագրային ապահովումը

Չինաստանում «Apple» կորպորացիայի ստորաբաժանումը հաջորդ շաբաթվա սկզբին թարմացված ծրագրային ապահովում կթողարկի իր սմարթֆոնների համար այն բանից հետո, երբ տեղի դատարանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել iPhone-ի մի շարք մոդելների վաճառքը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով կորպորացիայի հայտարարությունը:
«Հաջորդ շաբաթվա սկզբին մենք նորացված ծրագրային ապահովում կներկայացնենք Չինաստանում «iPhone»-ի օգտատերերի համար», - ասված է «Apple»-ի հայտարարության մեջ:
Դրանում նշված է, որ կորպորացիան այդ կերպ հուսով է լուծելու այն խնդիրը, որը դատական քննության պատճառ էր դարձել:
Ավելի վաղ Չինաստանի Ֆուչժոու քաղաքի դատարանը «Qualcomm» ընկերության պահանջով վճիռ էր կայացրել ՉԺՀ-ում յոթ մոդելների սմարթֆոնների վաճառքների դադարեցման մասին: Դատարանը որոշել է, որ «Apple»-ը խախտում է Qualcomm-ի այն արտոնագրերը, որոնք կապված են լուսանկարների մշակման, նաև սենսորային պանելի միջոցով հավելվածների կառավարման տեխնոլոգիաների հետ:
«Apple»-ը վճռափոխության գանգատ է ներկայացրել՝ մերժելով հայցվորի պահանջները: