Foto

Ոչ թե Պուտինից, այլ Նիկոլայից եմ ներողություն խնդրել. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար պետք է նշանակել երիտասարդ ու տաղանդավոր գեներալների, ինչն առավելապես կարող է բարձրացնել կառույցի վարկանիշը: Այդ մասին տեղեկացնում է  «Sputnik»-ի բելառուսական ծառյությունը:

«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանկման հարցով խառնաշփոթը սարքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երբ ինձ զանգեց Նիկոլ Փաշինյանը, հացրեցի, թե ինչու է Խաչատուրովին ձերբակալել քաղաքական դրդապատճառներով։ Ասացի, որ նման քաղաքականությունը ես չեմ ողջունում։

Բացահայտելով Սանկտ Պետերբուրգի քննարկումների բովանդակությունը՝ Լուկաշենկոն ասել է, որ և՛ ՌԴ, և՛ Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու չէր զանգահարել ու իրենց հետ չէր խորհրդակցել նման կարևոր որոշում կայացնելուց առաջ»,- ասել է Բելառուսի նախագահը՝ հստակեցնելով՝ խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը:

«Շիլափլավ սարքելով»՝ ՀՀ վարչապետը դրանով իսկ պետությունների ղեկավարներին ներքաշել է Հայաստանի ներքաղաքական հարցերի քննարկման մեջ։ «Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ես ներողություն եմ խնդրել Նիկոլայից (Նիկոլ Փաշինյանից), որ եղել է այդ վեճը ՀԱՊԿ նախագահության շուրջ»,- նկատել է նա: