Foto

ՌԴ-ն ակնկալում է ԼՂ հարցով բանակցություններ՝ Երևանում կառավարության ձևավորումից հետո

Ռուսաստանն ակնկալում է, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն կվերսկսեն արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները, երբ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա կձևավորվի նոր կառավարություն, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքու կատարած այցի ժամանակ, գրում է «ТАСС»-ը:

«Երեկ երկար ու հանգամանալից զրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զգացինք նրա անկեղծ տրամադրվածությունը բանակցությունների վերականգնման ու կառուցողական հանգուցալուծումներ գտնելու հետ կապված»,- ասել է Լավրովը:

Լավրովը հույս է հայտնել, որ հայկական կողմը երկրում նոր կառավարության ձևավորումից հետո պատրաստակամ կլինի վերսկսել բանակցությունները: