Foto

Մոսկվայում Շառլ Ազնավուրին նվիրված հուշարձան կկանգնեցվի

Մոսկվայում քննարկվում է լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման վայրի ընտրության հարցը:

«Московский комсомолец»-ը հայտնում է, որ շանսոնյեի երաժշտական ստեղծագործությունները, հնարավոր է, շուտով հնչեն Մոսկվայի երաժշտության միջազգային տանը՝ «Զամոսկվորեչիեում», եթե հուշարձանը տեղակայվի հաստատության բակում:

Քաղաքի իշխանությունները դեռևս հարցում են անցկացնում բնակիչների շրջանում, թե որտեղ ավելի լավ կլինի տեղադրել Ազնավուրին նվիրված հուշարձանը:

Ինչպես պարբերականին հայտնել է ՌԴ-ում ջավախքյան սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանը, Մոսկվայի քաղաքային դումայում հավանության են արժանացրել հուշարձանը մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելու միտքը: Սակայն հուշարձանի տեսքը որոշելու համար պետք է նախ ընտրվի համապատասխան վայրը:

Վերջինս հայտնել է նաև, որ հուշարձանը պատրաստվելու է բրոնզից՝ հայ համայնքի միջոցներով: