Foto

Իրանի զինուժը հաստատել է բալիստիկ հրթիռի փորձարկումները

Իրանի զինված ուժերը հաստատել են այն տեղեկատվությունը, որ բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ են անցկացրել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Ամիր Ալի Խաչիզադեն, փոխանցում է «ТАСС»-ը:

«Հրթիռային փորձարկումներ ենք իրականացնում: Վերջին մեր թեստային արձակումը կարևոր նշանակություն ուներ»,- ասել է Խաչիզադեն` նշելով, որ «իրանական հրթիռերի փորձարկմանը ամերիկյան իշխանությունների արձագանքը վկայում Է, որ նրանց համար այդ թեման շատ կարևոր Է»:

Vesti.am