Foto

Թեհրանն անցնում է հողի տակ. գիտնականներ

Իրանի մայրաքաղաքը, որն ունի 15 մլն բնակչություն, անցնում է հողի տակ և հնարավոր է՝ դա անշրջելի է, փոխանցում է «Газета»-ն:

Գերմանական հետազոտական կենտրոնի գիտնականները, օգտագործելով արբանյակներից ստացված 2003-2017 թթ. տվյալները, հայտնաբերել են, որ քաղաքում անգամ համեմատաբար չափավոր նստվածքները հասնում են 5 սանտիմետրի: Որոշ վայրերում քաղաքը «նստում է» տարվա մեջ 25 սանտիմետրով: Սրա պատճառը վերջիններս համարում են ստորերկրյա ջրերի սպառումը:

«Վերջին տասնամյակում բնակչության արագ աճը` քաղաքների և արդյունաբերության զարգացման հետ մեկտեղ, ավելացրել է Թեհրանի հարթավայրի ջրամատակարարման անհրաժեշտությունը», - բացատրում են հեղինակները:

Վատթարացող վիճակի մասին են վկայում հողի և պատերի ճաքերը, շինությունների վնասվածքները, գրունտների տեղաշարժը: Գիտնականները կոչ են արել տեղի բնակչությանը տարածաշրջանում ջուրը ռացիոնալ օգտագործել:

Vesti.am