Foto

Շտապ հոսպիտալացվել է Լև Լեշչենկոն

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Լև Լեշչենկոն շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում կազմակերպված համերգի ժամանակ:

Ինչպես նշում է lenta.ru-ն, արտիստի ինքնազգացողությունը վատացել է «Ի բարօրություն աշխարհի» համառուսական մրցույթի կուլիսներում գտնվելու ժամանակ:

Հայտնի է, որ 76-ամյա Լեշչենկոն պետք է ելույթ ունենար: Սակայն ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով անձնակազմը ստիպված է եղել շտապօգնություն կանչել:

Աղբյուրը հիշեցնում է, որ Լեշչենկոն անմիջապես բեմից հոսպիտալացվել էր նաև 2014թ.: Այն ժամանակ բժիշկները նրա մոտ միջողնաշարային ճողվածք էին հայտնաբերել: Վիրահատությունից հետո արտիստը կրկին բեմ էր վերադարձել: