Foto

Տարեվերջին համացանցի օգտատերերի թիվը կգերազանցի աշխարհի բնակչության կեսին. ՄԱԿ

Մարդկությունը կարեւոր քայլ Է արել դեպի ինկլյուզիվ տեղեկատվական հասարակություն. 2018 թվականի վերջին աշխարհում կլինի Համացանցի 3,9 միլիարդ օգտատեր, այսինքն՝ մոլորակի բնակչության կեսից ավելին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «TACC»-ը, դեկտեմբերի 7-ին Ժնևում հայտարարել Է Էլեկտրակապի միջազգային միությունը (ԷՄՄ), որը ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկություն Է: «ԷՄՄ-ի գնահատումների համաձայն՝ 2018 թվականի վերջին Երկրագնդի բնակչության 51,2 տոկոսը կամ 3,9 մլրդ մարդ Համացանցի օգտատեր Է լինելու»,- ասված Է հաղորդագրության մեջ: Արդյունաբերապես զարգացած երկրներում, ԷՄՄ-ի տվյալներով, Համացանցի օգտատերերի թիվը 2005 թվականից 50,3 տոկոսից ավելացել Է մինչեւ 80,9 տոկոս: Զարգացող երկրներում աճն այդ ժամանակաշրջանում ավելի արագ Է եղել՝ 7,7 տոկոսից մինչեւ 45,3 տոկոս, այդ թվում՝ աֆրիկյան երկրներում՝ 2,1 տոկոսից մինչեւ 24,4 տոկոս: ԱՊՀ-ի տարածաշրջանում 2018 թվականի վերջին Համացանցի օգտատերեր կլինեն բնակիչների 71,3 տոկոսը, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում՝ 69,6 տոկոսը, արաբական երկրներում՝ 54,7 տոկոսը: Ինչպես նշում Է ԷՄՄ-ն, այժմ «Երկրագնդի գործնականում ողջ բնակչությունը՝ 96 տոկոսը, ապրում Է շարժական թվային ցանցի հասանելիության գոտում»: 3G-ի կամ ավելի արագագործ ցանցի միջոցով ինտերնետ մուտքի հնարավորություն ունի մոլորակի բնակիչների 90 տոկոսը: Համակարգիչներ կան զարգացած երկրների 83,2 տոկոս եւ զարգացող երկրների 36,3 տոկոս ընտանիքներում։