Foto

Հայ-ռուսական համագործակցությունն առողջապահության ոլորտում ակտիվորեն ընդլայնվում է․ Արսեն Թորոսյան

Հայ-ռուսական առողջապահական ֆորումի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը համագործակցության հուշագիր է ստորագրել ՄԻԲՍ խորհրդի նախագահ Արկադի Ստոլպների հետ, որի համաձայն Центр Протонной Терапии МИБС կուղեգրվեն պացիենտներ Հայաստանից՝ ստանալու գերժամանակակից պրոտոնային թերապիա։ Այդ մասին Թորոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջոււմ։

«Նաև հուշագրի շրջանակներում 1 երեխայի Հայաստանից կիրականացվի անվճար պրոտոնային թերապիայի կուրս, որի արժեքը մոտ 50.000$ է, ինչպես նաև ամսական մեկ պացիենտի Հայաստանից կիրականացվի անվճար ՊԷՏ/ՀՏ հետազոտություն (յուրաքանչյուրը՝ մոտ 1.000$)։

Հայ-ռուսական համագործակցությունն առողջապահության ոլորտում ակտիվորեն ընդլայնվում է»,-գրել է նա