Foto

Օպերատիվ աշխատանք և բացահայտում․ հրազենը նետածը կամավոր ներկայացել է բաժին

Նոյեմբերի 30-ին, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում, ոստիկանություն է ներկայացել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին կասկածելի վնասվածքներով փախուստի դիմած 33-ամյա Արտյոմ Անտոնյանը։ Այդ մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 56-րդ կիլոմետրին՝ Երանոս գյուղի հատվածում, նկատել են մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին և կողային ապակիներից մի քանիսը կոտրված էին, իսկ հետևի ձախ լուսարձակի մեջ մխրճված էր մետաղե մահակ։ Ձորագյուղ-Ծակքար համայնքների հատվածում ոստիկանները կանգնեցրել են կասկածելի վնասվածքներով մեքենան։ Վարորդը իջել է ու փախել՝ նետելով ատրճանակը։ Ուղևորին ոստիկանները բռնել են ու բերման ենթարկել բաժին։ Պարզվել է, որ առգրավված ատրճանակը <> է՝ փամփշտակալում երեք չկրակված փամփուշտով։ Տեղում իրականացվել էին օպերատիվ-հետախուզականմիջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ։ Ոստիկանության փորձաքրեագետների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել էր տարածքը։ Փորձաքննությունների համար վերցվել և մշակվել էին անհրաժեշտ իրերը։ Պարզվել էր փախուստի դիմած անձի ինքնությունը, որին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ իրականացված բացատրական աշխատանքն արդյունք տվեց․ նա ներկայացավ ոստիկանություն։ Տեղեկացնենք, որ նոյեմբերի 28-ին հրազենային վնասվածքներով Գեղարքունիքի մարզից Երևանի տարբեր բժշկական կենտրոններ էին տեղափոխվել Նորատուսում ապրող երկու եղբայր։ Ձեռնարկվում են ծավալուն հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ երկու դեպքերի միջև հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։