Foto

Ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվում, այլև եղածներն են փակվում. Շարմազանով

Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել և անում Հայաստանի տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը, այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ, պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը։

«Տնտեսությունը գահավիժում է, ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվում, այլև եղածներն են փակվում, ներդրումներ չկան:

Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը: Փաշինյանը շարունակում է խաբել:

Չենք լռելու և չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն:

Բարձրաձայնելու ենք խնդիրներն ու բացահայտելու ենք միամիտ մարդկանց մանիպուլացնելու քաղաքակսնությունը:

Որքան ուզում են հայհոյեն և ատելություն տարածեն, որքան ուզում են հային հայի դեմ հանեն, պառակտեն ու ոտքի կոխան սարքեն ազգային սրբությունները, սթափ մարդիկ և քաղաքական ուժեր մեր երկրում կան:

Չենք լռելու»,- ասաց Է. Շարմազանովը