Foto

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու նախադրյալներ չկան. Տոնոյան

Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ու նշանակել նոր ներկայացուցիչ: Այսօր ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Հարցին՝ արդյոք ՀԱՊԿ-ում առաջացած խնդիրները կարող են պատճառ լինել, որ Հայաստանը դուրս գա կազմակերպությունից, նախարարի պաշտոնակատարն ասել է, թե ինքը չի լսել նման խնդրի մասին, որը կարող է նախապայման լինել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար: «Նման նախապայմաններ չկան ո՛չ աշխարհաքաղաքական, ո՛չ ռազմաքաղաքական, ո՛չ էլ ռազմավարական տեսանկյունից»,- ընդգծել է նա: