Foto

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ նիստին. Արման Եղոյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հերքում է լուրերն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ նիստին։

«Ի՞նչ դժվար էր «Փաշինյանի բացակայությունը պատճառաբանվելու է նրա արձակուրդում գտնվելով» նախադասությունը գրելուց առաջ մտնել կառավարության e-gov կայքէջի «վարչապետի որոշումներ» բաժին և տեսնել, որ վարչապետի արձակուրդը տևելու է մինչև դեկտեմբերի 5-ը կամ եթե դա դժվար է՝ ուղղակի զանգահարել ինձ: Կային ժամանակներ, երբ նման «տեղեկություններ» տարածելու համար գոնե հարցական նշաններ էին օգտագործվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին», - Facebook-ի էիջում գրել է Արման Եղոյանը։