Foto

Աշոտյանը «չգրված օրենքների խախտում է» հայտնաբերել Էջմիածնում. լուսանկարներ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կրկին բարձրաձայնում է, որ «Իմ քայլը» դաշինքը անթույլատրելի տեղերում է փակցրել նախընտրական պաստառները։ «Այս մեկն էլ չգրված օրենքների խախտում է։ Էջմիածնում ուրիշ տեղ չկա՞ պաստառ փակցնելու, քան Մայր Աթոռի ցանկապատը։ Իրոք, տհաճ է, մի արեք այդպես», - Facebook-ի իր էջում գրել է Աշոտյանը՝ հրապարակելով լուսանկարները։