Foto

Նախագահն ընդունել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի մի խումբ ուսուցիչների՝ դպրոցի տնօրեն Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Այդ մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Բակո Սահակյանը շնորհավորել է կոլեկտիվի անդամներին դպրոցի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ եւ մատաղ սերնդի երաժշտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհել դպրոցի մի խումբ ուսուցիչների:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք: