Foto

Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնան Ջեկոն ու Էլ-Շարավին

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երեք շաբաթ: Ինչպես հայտնում է «Sky Italia»-ն, նույնքան ժամանակահատված բաց կթողնի նաև թիմի մեկ այլ հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին:

Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստները կվերադառնան խաղադաշտ և պատրաստ կլինեն Ա Սերիայի 17-րդ տուրում «Յուվենթուսի» հետ խաղին:

Էլ-Շարավին վնասվածք էր ստացել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում, իսկ Ջեկոն բաց էր թողել «սերուցքայինների» հետ հանդիպումը:

Հավելենք, որ բոսնիացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դարձել է 7 գոլի հեղինակ: