Foto

Հայտնիներ, որոնք նախընտրում են արծաթյա զարդերը (լուսանկարներ)

Բոլոր ժամանակներում նորաձև համարվող արծաթյա զարդերն իրենց վայելչագեղության, շքեղության շնորհիվ չէին կարող չհայտնվել հայտնիների զարդատուփերում: Որոշ արտիստներ, անգամ կարմիր գորգի վրայով քայլելիս, նախընտրում են կրել հենց արծաթյա զարդեր:

Մրայա Քերի. Պատմության մեջ միլիոնավոր ձայնասկավառակներ վաճառած երգչուհի Մրայա Քերին իր ձախ ձեռքի մատնեմատին կրում է արծաթյա շքեղ մատանի՝ թիթեռնիկի տեսքով: Շատ լրատվամիջոցներ գրում են, որ դա նրա նշանադրության մատանին է։

43568026_2011617405796180_3443249103377530880_n

Անջելին Ջոլի, Ջենիֆեր Լոպես. Մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող գեղեցկուհի Անեջլինա Ջոլին և համաշխարհային ճանաչում ունեղող երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, իրենց յուրօրինակությունն ու վայելչությունը ընդգծելու, ինչպես նաև կերպարն ամբողջացնելու նպատակով նախընտրում են կրել արծաթյա ականջօղեր։

43646321_2011612392463348_1614345517846757376_o 43649090_2011612589129995_3778662916501274624_o

Մադոննա, Քեյթ Ուինսլեթ. Ի տարբերություն մյուս աստղերի, լեգենդար երգչուհի Մադոննան և ամերիկյան օսկարակիր դերասանուհի Քեյթ Ուինսլեթն ավելի շատ հավանություն են տալիս արածթյա վզնոցներին: Երգչուհի Մադոննան, անգամ կարևոր ֆոտոսեսիաների մասնակցելիս, հիմնականում արծաթյա վզնոցներով է հանդես գալիս:

43679352_2011615839129670_7581378281220341760_n 43687269_2011616192462968_5013724326319357952_n

Մելանյա Թրամփ. Արծաթյա զարդերի մեծ սիրահար է Մելանիա Թրամփը, որն ամուսնու երդմնակալության արարողությանը կրել է «Ralph Lauren»-ի ականջօղերը: Դրանք դեռ երկար կմնան նորաձևության պատմության մեջ։

43662714_2011617112462876_7306192571150106624_n

Դուք էլ անմասն մի մնացեք, և շտապեք ձեր զարդատուփն համալրել որևէ արծաթյա զարդով: