Foto

Հանրահայտ մեծերի սիրային նամակները...

Օնորե դը Բալզակը՝ Էվելինա Հանսկոյին.

«Որքան ես կցանկանայի իմ օրն անցկացնել Ձեր ոտքերի մոտ, գլուխս դրած Ձեր գրկին, երազելով գեղեցիկի, երանության մասին և զմայլանքի հետ կիսվել Ձեզ հետ իմ մտքերով, իսկ երբեմն էլ չխոսել, սեղմված շութերով հպվել ձեր հագուստի եզրին: O՜, իմ սեր, Եվա, իմ կյանքի ուրախություն, խավարում իմ լույս, իմ հույս, հիացմունք, սիրեցյալ, իմ թանկագին, ե՞րբ ես կտեսնեմ Ձեզ: Մի՞թե սա պատրանք է: Ես երբևէ տեսե՞լ եմ Ձեզ: Օ՜, աստվածներ: Ինչպես եմ սիրում քո առոգանությունը, նուրբ ու բարի շուրթերը, որոնք այնքան զգացմունքային են, թույլ տվեք ասել Ձեզ, որ Դուք իմ սիրո հրեշտակն եք: Ես աշխատում եմ ամեն գիշեր, որպեսզի գամ և մնամ Ձեզ հետ: Ախ… Շնչել Ձեր վարսերի բույրը, բռնել Ձեր ձեռքը, ճզմել Ձեզ իմ գրկում` ահա թե ինչն է ինձ ոգեշնչում… Ընկերներս զարմանում են իմ անպարտելի կամքի ուժի վրա: Ախ, նրանք չգիտեն իմ սիրելիին, նրան, ում ջինջ պատկերը տապալում է բոլոր մաղձային հարձակումները: Մեկ համբույր, իմ հրեշտակ, մեկ դանդաղ համբույր և բարի գիշեր… »:

Ալեքսանդր Պուշկինը՝ Նատալիա Գոնչարովային.

«Այսօր այն օրվա տարեդարձն է, երբ ես առաջին անգամ տեսա Ձեզ: Որքան ավելի շատ եմ մտածում, այնքան ավելի եմ համոզվում, որ իմ գոյությունը չի կարող առանձնացվել Ձեր գոյությունից. ես ստեղծված եմ որպեսզի սիրեմ և հետևեմ Ձեզ, իսկ իմ մյուս բոլոր մտահոգությունները սխալմուքներ են և խելագարություն: Ձեզնից հեռու ինձ հետապնդում են երջանկության մասին ափսոսանքներս, որը ես չկարողացա վայելել Ձեզ հետ: Վաղ թե ուշ, ես, այնուամենայնիվ, պետք է ամեն ինչ մի կողմ նետեմ և ընկնեմ Ձեր ոտքերի առաջ … »։

Վոլֆգանգ Ամադեոս Մոցարտը՝ Կոնստանտային

«Իմ սիրելի փոքրիկ կին, ես քեզ մի քանի հանձնարարություններ պիտի տամ…Ես աղերսում եմ քեզ 1.Չընկնես մելամաղձոտության մեջ։ 2.Հոգ կտանես առողջությանդ մասին` զգուշանալով, իհարկե, գարնանային քամիներից։ 3.Միայնակ չգնաս զբոսնելու, իսկ ավելի լավ է չգնաս զբոսնելու։ 4. Լիովին վստահ եղիր իմ սիրուն։ 5. Քեզ ուղղված բոլոր նամակներս գրում եմ` դիմանկարդ դնելով իմ առջև։ 6. …և վերջում, խնդրում եմ քեզ, գրիր ինձ ավելի մանրամասն: Աղերսում եմ, պահպանիր քեզ այնպես, որ «չվնասվի» իմ և քո բարի անունը: Հետևիր նաև քո արտաքինին: Մի զայրացիր նման խնդրանքի համար: Դու պիտի սիրես ինձ ավելի ուժգին այն բանի համար, որ ես հոգ եմ տանում մեր՝ իմ և քո պատվի մասին…» ։

Նապոլեոն ՝  Ժոզեֆինային

«Սիրելիս, խնդրում եմ, հաճախ մտածիր իմ մասին… Գրիր ամեն օր… Դու կամ լավ չես զգում քեզ, կամ չես սիրում ինձ… Մի՞թե կարծում ես, որ իմ սիրտը մարմարից է… Մի՞թե իմ տառապանքները քեզ համար միևնույն են… Ակնհայտ է, որ դու լավ չես ճանաչում ինձ… Ես չեմ կարող հավատալ դրան… Դուք, որին բնությունն օժտել է բանականությամբ, քնքշությամբ, գեղեցկությամբ… Դուք՝ միակ թագուհին իմ սրտի… Դուք ... և դա, իհարկե, Ձեզ լավ հայտնի է, թե ում իշխանությունն է ինձ վրա անսահման…»:

Վիկտոր Հյուգոն՝ Ջուլիետին

«Այո, ես գրում եմ քեզ… Ինչպե՞ս կարող եմ չգրել… Եվ ի՞նչ կլինի ինձ հետ գիշերը, եթե չգրեմ քեզ այս երեկո… Իմ Ջուլիետ, ես սիրում եմ քեզ: Միայն դու կարող ես որոշել իմ ապրել կամ մեռնելու ճակատագիրը… Սիրիր ինձ… Ջնջիր սրտիցդ այն ամենն, ինչը կապված չէ սիրո հետ…որպեսզի այն դառնա նույնը, ինչպիսին իմն է… Ես երբեք չեմ սիրել քեզ ավելի շատ, քան երեկ…և դա ճիշտ է… Ներիր ինձ… Ես խանդից ու սիրուց գլուխս կորցրած արհամարհելի ու հրեշավոր խելագար եմ… …չգիտեմ, թե ինչ եմ արել ես, բայց գիտեմ, որ քեզ էի սիրում…»։

 

Ջուլիետը՝ Հյուգոյին

«Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, իմ Վիկտոր… Ես չեմ կարող չկրկնել դա կրկին ու կրկին, որքան բարդ է բացատրել, թե ինչ եմ զգում… Ես քեզ տեսնում եմ ամեն գեղեցիկի մեջ, որն ինձ շրջապատում է… Բայց դու ավելի կատարյալ ես… Դու յոթ պայծառ ճառագայթներով պարզապես արևային լուսապատկեր չես … դու ինքդ արև ես…որը լուսավորում է, ջերմացնում, վերածնում կյանքը… Այս բոլորը դու ես, իսկ ես՝ խոնարհ կին, որը պաշտում է քեզ: Ջուլիետ»։