Foto

Ռուսական ընկերությունը Հայաստանում հարյուրավոր միլիոն դոլարների ներդրում կանի. Փաշինյան

«Հայաստանում շատ լուրջ ներդրումային ծրագրեր կան»,- Չարենցավանում, նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր կառավարությունը ժամը 14։00 «Էկոտեխպրոմ» ընկերության հետ հուշագիր է ստորագրել` 285-340 մլն դոլարի ներդրման, որը մտադիր է 100 հա արդյունաբերական տարածք ունեցող համալիր ստեղծել, այն ունենալու է 1100-1200 աշխատող»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` 2019թ.–ին կմեկնարկեն նախագծման աշխատանքները, 2022թ.–ին գործարանը կգործարկվի։

Ապագա գործարանն արտադրելու է սոդա, տեխնիկական աղ ու ապակի։

Փաշինյանը վստահեցրեց, որ ծրագիրը միակը չէ, կան այլ ներդրումային նախագծեր ևս, որոնց կառավարությունը պատրաստ է աջակցել։