Foto

Լեհաստանը և Մեծ Բրիտանիան կողմ են հակառուսական պատժամիջոցների խստացմանը

Լեհաստանը և Մեծ Բրիտանիան նախաձեռնել են հակառուսական պատժամիջոցների խստացման քննարկումը՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի ֆոնին, հայտնել է Բրյուսելի «РИА Новости»-ի դիվանագիտական աղբյուրը:

Չորեքշաբթի օրը «Welt» թերթը, հղում անելով ԵՄ-ում իր աղբյուրներին, հայտնել էր, որ Բեռլինը և Փարիզը կողմ են հակառուսական պատժամիջոցների խստացմանը՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարը, սակայն, չէր մեկնաբանել այս տեղեկատվությունը: Սակայն ավելի ուշ տեղեկությունները հաստատել էին «РИА Новости»-ի դիվանագիտական աղբյուրները:

Vesti.am