Foto

Կրեմլը չի մեկնաբանում Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները

Կրեմլն ի գիտություն է ընդունել Վրաստանի նախագահական ընտրություններում Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակի մասին տեղեկատվությունը, սակայն չի մեկնաբանում այդ հարցը, մինչև պարզ չդառնա Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերությունների հարցում Թբիլիսիի դիրքորոշումը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ТАСС»-ը:

«Հետևել ենք Վրաստանից եկող տեղեկատվական հաղորդումներին և ուշադրության առել Զուրաբիշվիլիի հաղթանակի մասին լուրը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք Զուրաբիշվիլիի հաղթանակը Մոսկվայում հավանության է արժանացել:

Vesti.am