Foto

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է մոտ 800-ի

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը զգալիորեն ավելացել է՝ 716-ից հասնելով 780-ի, փոխանցում է «РИА Новости»-ն:

6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը վնասել է մոտ 300 բնակելի շինություն: Երկրի նախագահ Հասան Ռոուհանին կոչ է արել նահանգային իշխանություններին անհապաղ օգնություն տրամադրել տուժածներին, ինչպես նաև այդ նպատակով մոբիլիզացնել բոլոր հաստատությունները:

Vesti.am