Foto

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թթվածնի կայանում պայթյունի գործով փորձաքննության արդյունքները հայտնի են

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի թթվածնի կայանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ հարուցված քրեական գործով ստացվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունները։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են  ՀՀ քննչական կոմիտեից։

Պայթյունի պատճառը պարզելու համար  նշանակված դատապայթյունատեխնկական, տեխնիկայի անվտանգության դատատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել։

ՔԿ–ից մեզ տեղեկացրին որ գործի շրջանակում երկու անձ ներգրավվել է՝ որպես տուժող։

Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերի 25-ի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թթվածնի կայանում թթվածնի գլանանոթի պայթյունի հետեւանքով մահացել է թթվածնի արտադրամասի օպերատոր Վահրամ Գասպարյանը, իսկ կայանի մեկ այլ աշխատակից «պոլիտրավմա» ախտորոշմամբ է տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով: