Foto

Դարչին և դափնու տերև. այս համադրությունը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Ամենաօգտակար ըմպելիքներից մեկը, որը նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն, կանաչ թեյն է՝ դարչինով և դափնու տերևով:

Այս բաղադրատոմսը հիանալի միջոց է մետաբոլիզմի և ողջ մարսողական համակարգի լավացման համար: Այս ըմպելիքի հիանալի արդյունքը դրանում առկա բաղադրիչներն են:

Պատրաստման համար անհրաժեշտ է.

800 մլ ջուր, 1 թեյի գդալ կանաչ թեյ,  դարչինի 1 փայտիկ,  դափնու 3 տերև։

Պատրաստման եղանակը. Այս թեյի պատրաստումը ամենահեշտ եղանակն է ավելորդ քաշից ազատվելու համար:  Ըմպելիքի պատրաստումը սկսվում է ջուրը եռացնելուց:

Այնուհետև վերցնում եք այն կրակի վրայից և ավելացնում եք դարչինը, թեյը և դափնու տերևը: Ծածկեք այն և թողեք 15 րոպե:

Ավելի լավ արդյունքի հասնելու համար այս թեյի առաջին բաժակը պետք է խմել առավոտյան՝ քաղցած ժամանակ: Այնուհետև խմեք ևս երկու բաժակ այս ըմպելիքից ողջ օրվա ընթացքում: Արդյունքը երկար չի սպասեցնի:

Ամբողջ գաղտնիքը դարչինի և դափնու տերևի համադրության մեջ է: Այս միացումը օգնում է ձեզ ավելի շուտ այրել ճարպը:

Ավելի լավ արդյունքի հասնելու համար այս թեյին զուգահեռ արեք ֆիզիկական վարժություններ և հրաժարվեք ճարպային սնունդից:

Ուշադրություն՝ չի կարելի ըմպել այս ըմպելիքը հղիության և կրծքով կերակրելու ժամանակ: Այս թեյը խորհուրդ չի տրվում օգտագործել նաև երեխաներին և ստամոքսի հիվանդություններ ունեցող անձանց: