Foto

Գիտնականները պարզել են՝ երբ է օրգանիզմը մեծ թվով կալորիա այրում

Ամերիկացի սննդաբանները պարզել են, որ այրվող կալորիաների քանակությունը կախված է ոչ միայն մարդու ակտիվությունից, այլ նաև օրվա ժամերից: Այսպես, հանգիստ ժամանակ օրգանիզմը երեկոյան այրում է 10 տոկոսով ավելի կալորիա, քան առավոտյան:

Հետազոտողները պարզել են, որ կալորիաների ամենաքիչ քանակությունն այրվում է առավոտյան 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ամենաշատը՝ 17:00-ից մինչև 20:00-ն, փոխանցում է «Russian.rt.com»-ը:

Հետազոտությունն արվել է 7 կամավորի շրջանում: Մեկ ամսից ավելի նրանք բնակվել են առանց պատուհանների լաբորատորիայում, որտեղ որևէ ֆիզիկական ծանրաբեռնվածություն չեն ունեցել և գտնվել են հանգիստ վիճակում: Գիտնականները նրանցից վերցրել են հեռախոսները և ժամացույցները, որպեսզի վերջիններս չկարողանան հետևել ժամանակին: Օրվա ռեժիմը եղել է վերկաց, քուն և ուտելու ժամ, որը վերահսկել են դիետոլոգները, ընդ որում ամեն գիշեր քնի ժամը հետաձգվել է 4 ժամով:

Պարզվել է, որ միայն այն դեպքում, երբ կամավորների մոտ բիոլոգիական և փաստացի երեկոն համընկել է, նրանց օրգանիզմն ամեն ժամվա մեջ այրել է մոտ 0,5 գրամ ճարպ:

Vesti.am