Foto

Վրաստանում ՀՀ դեսպանությունը պաշտոնապես կպահանջի դադարեցնել հայկական եկեղեցում տարվող աշխատանքները

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ահազանգում է: Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Վրաստանի Տփղիսամերձ Դիղոմ գյուղի հայոց Սբ. Կիրակի եկեղեցու լուսանկարները՝ գրելով, որ «արդեն օրեր և հենց այս պահին ընթանում են Տփղիսամերձ Դիղոմ գյուղի հայոց Սբ. Կիրակի եկեղեցու վրացականացման աշխատանքները, որոնք ուղեկցվում են ներսում պահպանված հայերեն մակագրություններով որմնանկարների քերումով»:

45219161_956472794537718_8855183899525906432_n

Հարցի վերաբերյալ Vesti.am-ը դիմեց Վրաստանում Հայաստանի դեսպանատանը, որտեղից մեզ հայտնեցին, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է և զբաղվում է հարցով:

Նշվում է, որ դեսպանությունը, թեմի հետ մեկտեղ և նաև հուշարձանագետների ներգրավմամբ, զբաղվում է այդ հարցով և շաբաթվա վերջին եկեղեցու հայակական լինելու ապացույցների պարունակությամբ տեղեկատվական փաթեթը պատրաստ կլինի և դեսպանությունը պաշտոնապես կպահանջի դադարեցնել աշխատանքները։

Մերի Բալասանյան

Vesti.am