Foto

«Samsung»-ը հսկայական էկրանով սմարթֆոն կթողարկի

Galaxy Note շարքի յուրաքանչյուր հաջորդող սմարթֆոն ընդլայնում է էկրանի չափերը․ դա անխուսափելի է։ Հաջորդ՝ Galaxy S10 սմարթֆոնը արդեն կունենա 6,44 դյույմ անկյունագծով Super ALOLED էկրան՝ հաղորդում է Akket-ը։

Ապագա նորույթը կարող է ստանալ ամենամեծ էկրանը, որի անկյունագիծը կլինի 6,66 դյույմ։ Բնականաբար, նման չափը կարտացոլվի նաև կորպուսի վրա, ինչի արդյունքում նորույթը ավելի լայն ու երկար կլինի, քան Galaxy Note 9-ը։

Հսկայական էկրանը եթադրում է, որ մարտկոցը շուտ կսպառվի, որը կանդրադառնա ցածր ինքնավարության վրա: Այդ իսկ պատճառով մարտկոցի աշխատանքի աճ սպասել պետք չէ․ ընկերությունը կփորձի Galaxy Note 10-ի ինքնավար աշխատանքի տևողությունը պահպանել նախորդ մոդելների մակարդակին: