Foto

Ֆրանկոֆոնիային նվիրված Գալա համերգը՝ ուղիղ

Երևանում Ֆրանկոֆոնիայի միջոցառուների Գալա համերգը մեկնարկեց Հանրապետության հրապարակում: Համերգի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Համերգին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին Երևան ժամանած երկրների պատվիրակությունների ղեկավարներ ու անդամներ:

Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռչակ երգիչներ Անժելիկ Կիժոն, Մելոդի Գարդոն, Զազը:

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպության նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:

https://www.youtube.com/watch?v=6N8DiHj2avM