Foto

Անչափ շատ էի սիրում շանսոնյեին. Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին անդրադարձավ Շառլ Ազնավուրին, նշելով, որ շանսոնյեին անչափ սիրում էր:

«Ինչպես իմ գործընկերները, ես ևս չեմ կարող չարտահայտել իմ խորը կարեկցանքը մեծ մարդու՝ Շառլ Ազնավուրի համար, ում ես անչափ սիրում էի: Ամբողջ ֆրանկոֆոն աշխարհը համակվեց հարգանքի տուրքով՝ ուղղված Շառլ Ազնավուրին: Շառլը մանրամասն տեսնում էր մեր լեզվի ու մեր մշակույթների բոլոր նրբերանգները: Ես տեսնում եմ նույնն այստեղ ևս»,- ասաց Թրյուդոն:

Vesti.am