Foto

«Մեր ժողովուրդը գիտակցել է, որ Արցախն է մեր բոլորիս գոյության երաշխիքը» (ֆոտոշարք)

Այսօր Անահիտի հետ Խաչպար գյուղում այցելեցինք Թալիշից և Մատաղիսից այստեղ ժամանակավոր տեղափոխված երկու ընտանիքի...Միայն կանայք և երեխաներն են եկել, տղամարդիկ բոլորը դիրքերում են...շատ, շատ զգացված էին իրենց հանդեպ բոլորի, և՛ գյուղի մարդկանց, և՛ քաղաքից այցելողների, և՛ գյուղապետի հոգատար վերաբերմունքից....ասում էին՝ առաջին անգամ, երբ 92-ին եկել են Երևան, վերաբերմունքը իրենց հանդեպ վատն էր....հուզված էին հիմիկվա վերաբերմունքից: Շատ պինդ ու վճռական մարդիկ են, միայն մի ցանկություն ունեն, իրենց տները շուտ վերանորոգվեն, վերադառնան գյուղ....իրենք մեզ ուժ ու հավատ տվեցին....ես էլ հասկացա, որ մեր ժողովուրդը գիտակցել է, որ Արցախն է մեր բոլորիս գոյության երաշխիքը...մնում է իշխանությունները դա գիտակցեն և վերջնական մոռանան զիջում բառը...

Զարուհի Մուրադյանի Ֆբ էջից