Foto

Մինչև 50 միլիոն ֆեյսբուքյան հաշիվ հնարավոր է հասանելի եղած լինի անհայտ հաքերներին

«Facebook» ընկերությունը հաղորդել է, որ հաքերները կարողացել են ձեռք բերել 50 մլն օգտատիրոջ հաշվի հասանելիություն: Այդ մասին հայտնում է BBC-ն:

Ընկերությունը հայտնել է, որ չգիտեն, թե ով է կանգնած դրա հետևում:

«Facebook»-ը դիմել է ոստիկանություն:

Ուրբաթ օրը ընկերության կողմից պոտենցիալ թիրախներ դիտարկվող օգտատերերին առաջարկվել է կրկին մուտք գործել սոցկայք:

«Facebook»-ի անվտանգության ղեկավար Գայ Ռոզենն ասել է, որ թերությունը այժմ շտկվել է: