Foto

Ճապոնիայում ցուցադրել են 7D տեխնոլոգիան, որը կփոխարինի բոլոր զվարճություններին. տեսանյութ

Եթե դուք կարծում եք, որ  3D ֆիլմերը գիտական և տեխնոլոգիական առաջընթացի գագաթնակետն են, ուրեմն դուք հետ եք մնացել աշխարհից:

Սկզբում ամեն ինչ սկսվեց կարմիր–կապույտ ակնոցներից, որոնք հետագայում  մգացան: Այնուհետև մեզ սովորեցրեցին 4D-ին՝ նոր խոսք զվարճանքի աշխարհում և հատուկ՝ էֆեկտներով: Իսկ հիմա հայտնվել է 7D-ն:

Գաղափարն այն է, որ հեռուստադիտողները կարողանան վիրտուալ իրականության հետ եզակի  փոխազդեցություն զգալ: Նորույթը ներկայացրել  է «Magic Leap» ընկերությունը։

Սակայն տեխնոլոգիան ներառում է ոչ միայն տեսողական կողմը, այլև կարող են զգալ հոտերը, լսել հնչյուններ և նույնիսկ ինչ-ինչ զգացողություններ ունենալ: Նպատակն է ստեղծել պատրանք,  որը ոչնչով չի տարբերվում իրականությունից:

Այս նախագիծը  դեռևս զարգացման փուլում է, սակայն առաջադեմ երկրներն ու քաղաքները, ինչպիսիք են Ճապոնիան և Դուբայը, արդեն հնարավորություն են տալիս հիանալ հանրային այսպիսի զվարճանքի վայրերով:

Ճապոնիայում բացվել է կենդանաբանական այգի՝ առանց  կենդանիների.  այստեղի «բնակիչները» 7D նախագծից են:

https://www.youtube.com/watch?v=rR50r5cFyN8

Vesti.am