Foto

Նազենի Հովհաննիսյանը բաց նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակին

Հարգարժան Բան Գի Մուն և ՄԱԿ-ի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի հարգելի անդամներ,

Իմ անունը Նազենի է, ես հայ եմ: Ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը խախտեց հրադադարը և սկսեց ռազմական գործողություններ` ռմբակոծելով հայկական գյուղերն ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության քաղաքները, սպանելով անմեղ երեխաների, խոշտանգելով ու սպանելով ծերերին, անդամահատելով ու խեղելով զինվորներին: Այսպիսի հանցավոր և ահաբեկչական ռեժիմ իրականացնող այս երկիրն ապրիլի 25-27-ն ընկած ժամանակահատվածում Բաքվում պատրաստվում է անցկացնել ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը: Սա բացարձակապես անընդունելի է։ Այս ֆորումը Բաքվում անցկացնելով` Միացյալ Ազգերի կազմակերպությունն ամբողջությամբ և անդառնալիորեն հեղինակազրկում է իրեն: Ագրեսորներին սթափեցնելու փոխարեն` ՄԱԿ-ը դիվանագիտական վատ օրինակ է ծառայում: Մենք վաստակել ենք պատմականորեն մեր ազգին պատկանող այս հողի վրա խաղաղ ապրելու իրավունքը: Եվ վերջապես ճիշտ այն պահին, երբ թվում է, թե քաղաքականությունն ավելի կեղտոտ չէ՛ր կարող լինել, ՄԱԿ-ն անցկացնում է մարդու իրավունքներին, հանդուրժողականությանն ու խաղաղ գոյակցմանը նվիրված այդ գլոբալ համաժողովն ամենակոռումպացված ու վայրագ բռնապետությունում` Ադրբեջանում: Եթե մոռացել եք, հիշեցնենք. որ Ադրբեջանն ագային հերոսի կոչում տվեց Ռամիլ Սաֆարովին՝ քնած ժամանակ հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար։ Մի փոքրիկ հիշեցում. նրանք երկուսն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» զինվորականների համար ուսումնական ծրագրին՝ 2004-ին Բուդապեշտում։ Ադրբեջանի հանցագործությունները պետք է խստագույնս դատապարտվեն` այդ երկրի ահաբեկչական գործողությունների, ագրեսիայի և ռասիզմի դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմամբ: #SayNoToRacism #StopAliyev #UNAOCBaku2016 #BoycottBaku2016 Հարգանքներով` Նազենի Հովհաննիսյան` դերասանուհի, հաղորդավարուհի:

Նազենի Հովհաննիսյանի ՖԲ էջից