Foto

«Apple»–ն այսօր օգտատերերին անակնկալ կմատուցի

Այսօր՝ սեպտեմբերի 17–ի երեկոյան «Apple»-ի սարքավորումներից օգտվողները կստանան խոշոր թարմացում. հասանելի կդառնա iOS 12-ը, հայտնում է hitech.vesti-ն:

Կարեւոր թարմացումներ է ստացել նաև Siri-ն. ձայնային օգնականը կարող է աշխատել ցանկացած հավելվածում: Օգնականի ինտելեկտուալ ֆունկցիաները կհուշեն, թե ինչ գործողություն է պետք կատարել տվյալ պահին: Օրինակ, առավոտյան սուրճ պատվիրել կամ սկսել մարզվել:

Նոր «Screen Time» ֆունկցիայի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն տեսնել այցելված կայքերի կամ օգտագործված ծրագրերի վիճակագրությունը, այլ նաև սահմանափակումների միջոցով ազատվել «Facebook»-ի և «Instagram»-ի կախվածությունից։

«Apple»-ում խոստացել են, որ  iOS 12-ը կբարձրացնի բոլոր սարքավորումների արտադրողականությունը՝ սկսած iPhone 5s-ից: Օրինակ, ըստ կազմակերպության հայտարարության, «Տեսախցիկ» ծրագիրը պետք է 70%-ով ավելի արագ միանա: 2 անգամ արագ պետք է դառնան նաեւ ստեղնաշարը և մյուս հավելվածները: Փորձագետները նշում են, որ «iPhone 5s»-ը կամ «iPhone 6»-ը կարող են խնդիրներ ունենալ  օպերացիոն համակարգի վերջին տարբերակի հետ և թարմացնել iOS 10-ից ավելի արդեն խորհուրդ չի տրվում: