Foto

Գերմանիայում գործարկել են ջրածնային վառելիքով աշխատող աշխարհում առաջին գնացքը

Սեպտեմբերի 17-ին երթուղի Է դուրս եկել վառելիքի ջրածնային տարրերով աշխատող աշխարհում առաջին Coradia iLint գնացքը, որը միացնում Է Բրեմերֆյորդ, Կուկսհաֆեն, Բրեմերհաֆեն եւ Բուկստեհուդե քաղաքները: Սեպտեմբերի 16-ին նա թեստային երթ Է կատարել, որին հետևել Է Ստորին Սաքսոնիայի Էկոնոմիկայի և տրանսպորտի նախարար Բեռնդ Ալտհուսմանը, ինչի մասին հայտնել Է Radio Bremen-ը: Շարժակազմի տանիքի վրա տեղադրված Է ջրածնային վառելիքով ցիստեռն եւ վառելիքային տարր: Այն ջրածնի Էներգիան փոխակերպում Է Էլեկտրական հոսանքի: Գնացքը կարող Է զարգացնել ժամում մինչև 140 կիլոմետր արագություն: Coradia iLint-ը մեկ լիցքավորմամբ կարող Է հաղթահարել մոտավորապես 1000 կիլոմետր, ինչը համադրելի Է ժամանակակից ջերմաքարշի աշխատանքի տեւողության հետ: Փոխադրամիջոցը մշակվել և պատրաստվել Է Զալցգիտեր գերմանական քաղաքում՝ ֆրանսիական Alstom-ի կողմից, որը գերարագ Էլեկտրագնացքների առաջին եվրոպական մշակողն Է, նշում Է «Deutsche Welle»-ն: 2021 թվականից նման 14 գնացքներ կանոնավոր երթևեկություն կկատարեն Բուկստեհուդե-Կուկսհաֆեն երթուղով, հաղորդել Է «Interfax»-ը: