Foto

Հայտնաբերվել է քրիստոնյա առաջին թագավորի՝ Աբգար 5-րդի դամբարանը

Թուրքայի տարածքում գտնվող ներկայիս Շանլիուրֆա  քաղաքում, որը հայկական պատմական Ուրֆա քաղաքն է,  հայտնաբերվել է հայ թագավոր Աբգար 5-րդի դամբարանը, այդ մասին գրումում են  թուրքական լրատվամիջոցները:

Ուրֆայի ամրոցում կատարված հնէաբանական ուսումնասիրության ժամանակ հնէաբանները նկատել են, մոտավորապես, 80 նախաքրիստոնեական դամբարաններ, որոնց մեջտեղում հատնաբերվել է մի յուրահատուկ դամբարան, այն պատկանել է Աբգար թագավորի ընտանիքին, փոխանցում է haydzayn.am-ը:

Գիտնականները նկատել են մի սալաքար, որի վրա առկա է եղել ասորական գրություն, այսպիսի բովանդակությամբ. «Հզոր արքա Աբգար 5-րդ՝ առաջին քրիստոնյա ղեկավարը Եդեսիայում»:

Դամբարանը նաև պատված է եղել խճանկարներով և խաչի պատկերով: Դամբարանում թաղված է թագավորական ընտանիքի 4 անդամ:

Թուրքական լրատվամիջոցն արձանագրում է, որ Աբգար թագավորը մեծարվում է որպես քրիստոնյա առաջին հայ թագավոր: 4-րդ դարում Եվսեբիոս Կեսարացին Եդեսիայի արխիվում հայտնաբերել է մի փաստաթուղթ, որը վկայում է հայ Աբգար թագավորի ու Քրիստոսի նամակագրության մասին: Նամակում Աբգարը դիմում է Քրիստոսին՝ որպես Աստծո որդու և  բժշկություն հայցում նրանից: