Foto

Ուղղե՛ք ձեր մեջքը, քայլե՛ք վստահ. Փաշինյան

Այսօր, «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս Փաշինյանն ասել է. «Ձեր վարչապետն է դարձել մի մարդ, ով սկսել է մինուսից»:

«Երբ ես եկել եմ Երևան ուսանելու, իմ ընտանիքն ի վիճակի չի եղել իմ ուսման վարձը վճարելու: Ես ուզում եմ ասել այն ուսանողներին, ովքեր այսօր որևէ սոցիալական դժվարությունից ընկճված են՝ մի՛ խեղճացեք, որովհետև ձեր երկրում վարչապետ է դարձել մի մարդ, ով շատ ավելի վատ վիճակում է եղել: Ուղղե՛ք ձեր մեջքը, քայլե՛ք վստահ: Դուք հզոր եք, դուք ՀՀ հաղթական հպարտ քաղաքացի եք և ձեր դեմ խաղ չկա։

Այսօր շատ են ասում՝ ահա Հայատանում նոր բռնապետ է ծնվում, նկատի ունեն ինձ: Ես գիտեմ, որ ՀՀ-ում այլևս երբեք չի կարող լինել բռնակալ կամ բռնապետ, որովհետև ապրում են մարդիկ, ովքեր ասֆալտներին կպառկեցնեն ցանկացած բռնակալի, ում մտքով կանցնի, թե ինքն ավելի կարևոր ու հզոր է, քան ՀՀ քաղաքացին: ՀՀ-ում իշխում է բռնակալներին տափերին տվող քաղաքացին, ում դեմ խաղ չունի Նիկոլ Փաշինյանը, Հայկ Մարությանը, ոչ ոք»,- հանրահավաքի հարթակից հայտարարեց վարչապետը: