Foto

Տոմաս Տուխելն ու Բուֆոնը բախման եզրին են. «The Mirror»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը և աստղային նորեկ դարպասապահ Գանլուիջի Բուֆոնը բախման եզրին են։ Այդ մասին հաղորդում է «The Mirror»-ը։

Պատճառը փարիզյան ակումբի մեկ այլ դարպասապահ Ալֆոնս Արեոլան է։

Բուֆոնն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց ՊՍԺ այն վստահությամբ, որ կլինի ֆրանսիական ակումբի առաջին դարպասապահը։ Մրցաշրջանի առաջին 3 խաղերում հենց փորձառու դարպասապահն էր պաշտպանում ՊՍԺ-ի դարպասը, սակայն վերջին երեք խաղերում Տուխելի ընտրությունը կանգ է առնում Արեոլայի վրա, ինչը անհանգստացնում է Բուֆոնին։