Foto

Եվրախորհրդարանը Հունգարիային կպատժի կոռուպցիայի և ժողովրդավարության խախտման համար

Եվրախորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ի երկրներից մեկի՝ Հունգարիայի կառավարությանը պատժ ելու ընթացակարգ է գործարկել իշխանությունների բաժանման սկզբունքի խախտման, քաղաքական ազատությունների սահմանափակման եւ կոռուպցիայի համար, տեղեկացնում է BBC-ին:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի զեկույցի եւ բանաձեւի շուրջ բանավեճերում, մեղադրել է եվրապատգամավորներին, որ նրանք ցանկանում են իր երկրին պատժել ներգաղթի դեմ պայքարելու եւ այն բանի համար, ինչը Օրբանն ինքը համարում է քրիստոնեական արժեքների պաշտպանություն:

Օրբանի ընդդիմախոսներն առարկել են նրան, նշելով, որ Հունգարիայի իրադրության վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցում խոսվում է դատական իշխանության անկախության դեմ ոտնձգությունների, մամուլի ազատության սահմանափակման, ինչպես նաեւ Եվրամիության դրամաշնորհների բաշխման հետ կապված չարաշահումների մասին: Սակայն մոտ ժամանակներս Հունգարիային իրական պատիժ չի սպառնում ձայնի իրավունքի ժամանակավոր զրկման տեսքով: