Foto

Գիտելիքի միասնական ստուգման արդյունքում որոշ միֆեր քանդվելու են. Հարությունյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հետաքրքրվեց դպրոցի ավարտական քննությունները միասնական անցկացնելու որոշման մասին:

Պատգամավորի խոսքով՝ կան անհանգստություններ, որ այդ որոշման մասին տեղյակ են եղել ավելի ուշ, երբ չեն էլ նախապատրաստվել:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ քննադատում են որոշակի շահ ունեցողները: «Գիտելիքի միասնական ստուգման արդյուքնում որոշ միֆեր, որոնք ձևավորված են տարբեր դպրոցների, ուսուցիչների շուրջ, քանդվելու են»,-ասաց նախարարը:

Նախարարն ասաց, որ լսելով այդ բողոքները, իրենք այս տարի ամբողջությամբ չեն անցնի ավարտական միասնական քննությունների, և յուրաքանչյուր դասարանում օրինակ՝ 12-րդ դասարանում կլինի մեկ առարկա, 9-րդ դասարանում մեկ կամ երկու առարկա, որը քննարկվում է ԳԹԿ-ի հետ:

Vesti.am