Foto

Համացանցում են հայտնվել նոր «iPhone Xc»-ի լուսանկարները

Համացանցում են հայտնվել նոր «iPhone Xc»-ի լուսանկարները: Խոսակցությունների համաձայն՝ սպասվում է «iPhone X»-ի բյուջետային տարբերակ, որը կունենա 6.1 դյույմ էկրան՝ IPS մատրիցայով: Այդ մասին հայտնում է life.ru-ն:

Հեռախոսի շնորհանդեսից մի քանի օր առաջ դրա լուսանկարը հրապարակել է հեղինակներից մեկը՝ Բեն Գեսկինը: Դատելով լուսանկարներից, կարելի է հասկանալ, որ «iPhone Xc»-ը «Phone 8 Plus»-ի, «iPhone 5c»-ի և «iPhone X»-ի թարմացված միջին տարբերակն է: Դրա գինը մյուսներից ցածր է լինելու. ենթադրվում է, որ նոր սմարթֆոնի գինը կլինի 700-860 դոլար:

Հիշեցնենք, որ նոր «iPhone»-ների շնորհանդեսը կլինի սեպտեմբերի 12-ին:

Vesti.am