Foto

Instagram-ը հնարավոր է առանձին ծրագիր ստեղծի շոփինգի համար

Instagram սոցիալական ցանցի մասնագետները ներկայումս աշխատում են գնումների համար նախատեսված նոր առանձին ծրագրերի ստեղծման վրա, որը կարող է ստանալ IG Shopping անվանումը, տեղեկացնում է «psm7.com»-ը:

Օգտագործելով նոր հավելվածը, օգտատերերը կկարողանան տեսնել այն առևտրային հարթակների ապրանքային հավաքածուները, որոնց նրանք բաժանորդագրված են: Որևէ իր հավանելու դեպքում հնարավոր կլինի այն գնել անմիջապես ծրագրից:

Նշենք, որ Instagram սոցիալական կայքը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը: