Foto

Վրաստանում թանկացումներ են

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա օգոստոսին գնաճը կազմել է 3.1%՝ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, գրում է «apsny.ge»-ը:

Երկրում էապես աճել են որոշ մթերքների, ալկոհոլի, ծխախոտի, ինչպես նաև կոմունալ ծառայությունների գները:

Տարվա կտրվածքով արձանագրված գնաճն առավել շատ է անդրադարձել տրանսպորտի ոլորտի վրա: Նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատ այս տարի տրանսպորտի գներն ավելացել են 7.8%-ով:

Մասնավորապես՝ թանկացումներ են նկատվել բանջարեղենի, կաթնամթերքի, կարագի, մսի շուկաներում: Մինչդեռ մրգերի, շաքարավազի ու քաղցրավենիքի գները նվազել են:

Ծխախոտի ու սպիրտային խմիչքների գինը տարվա ընթացքում աճել է 4.7%-ով, իսկ կոմունալ ծառայություններինը՝ 3.4%-ով:

Vesti.am