Foto

Մերոնք փռել են երեք դիվերսանտի, նրանցից երկուսը՝ սպաներ

Գործընկերներիս հետ նոր վերադառնում ենք Թալիշից: Պատերազմի առաջին օրը դիրքերից մեկում թշնամու հարձակումը հետ են մղել 5 զինվոր իրենց սերժանտի գլխավորությամբ: Ստեփանակերտցի սերժանտ Արթուրը 50 կգ հազիվ կլինի, բայց հմտորեն է կազմակերպել պաշտպանությունը: Թշնամին տանկային հրետակոծությամբ ոչնչացրել է մեր դիրքի դիտակետերը, այնուհետև դիվերսիոն խումբն է փորձել ներթափանցել: Մերոնք փռել են երեք դիվերսանտի, նրանցից երկուսը` սպաներ: Մեր տղաներից բեկորային վնասվածք է ստացել մեկ զինվոր: Հիմա այս հերոսների կողքին նաև Ստեփանակերտից ժամանած կամավորներն են, նրանց թվում, մեր ընկեր Vladimir Dolukhanyan-ից բացի նաև արցախյան առաջին պատերազմի գումարտակի մի նախկին հրամանատար: Նրանք բոլորը 50 կգ-ոց Արթուրին միայն ''կամանդիր'' են կոչում:

Հայկ Խանումյանի ՖԲ էջից